Հուլիսի 2-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տնտեսական սոցիոլոգիա» գրքի շնորհանդեսը: Ուսումնական ձեռնարկի հեղինակներն են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, սոց. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար, սոց. գիտ. թեկնածու Արտաշես Բախշյանը:
Հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 238-րդ տարեդաձը: ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Ջոն Հեֆեռնը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատական տվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությանը:
Երեք խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարներ` Օլեգ Դոբրոդեևը, Կոնստանտին Էռնստը և Վլադիմիր Կուլիստիկովը դիմել են Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովին` պահանջելով ազատ արձակել «Գրոմադսկե» հեռուստաընկերության ուկրաինացի լրագրողներին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել և աշխատանքային առաջին քննարկմանն էին ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։
Մոլդովայի խորհրդարանն իր այսօրվա նստաշրջանում քվեարկել է ԵՄ ասոցացման համաձայնագրի օգտին:
Հատուկ նստաշրջանում փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել է 59 պատգամավոր, դեմ` 4:
Ոչիշխանականների քառյակի չորս ուժերի ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսում խոսել են էլեկտրաէներգիայի թանկացումից, քննադատել են իշխանություններին, սակայն ոչ մեկը չի ասել, թե ինչ է արել քառյակը խանգարելու համար իշխանություններին հասարակության շուրջը սեղմվող սոցիալական օղակը կրկին չձգելու գործում:
«Ժառանգություն» կուսակցությունում խնդիրներ չկան: Այսօր այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքով` կուսակցության վերջին համագումարն ապացուցեց, որ մամուլում հրապարակված հոդվածները` կուսակցության ներքին խնդիրների մասին, չեն համապատասխանում իրականությանը:
Այսօրվա մամուլի ասուլիսում, անդրադառնալով նորանշանակ դեսպաններին, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Վրաստանը ՀՀ-ի համար շատ կարևոր գործընկեր երկիր է, կարևոր են նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...